ՄՔԴ-ն (Միջազգային քրեական դատարանը) խնդրել է հետաքննություն անցկացնել թուրքական կառավարության դեմ՝ կապված ամբողջ աշխարհում ընդդիմախոսներին հետապնդելիս մարդկության դեմ ենթադրյալ հանցագործությունների հետ։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Եվրոպացի իրավական փորձագետների խումբը ցուցմունքների դոսյե է կազմել, որտեղ մանրամասն նկարագրված է մոտ 200,000 մարդու խոշտանգումների, պետության կողմից հովանավորվող առևանգման և անօրինական կալանավորման դեպքերը, որոնք իրականացրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը:
Գործը պետք է հանձնվի ՄՔԴ գլխավոր դատախազ Քարիմ Խանին։









