Foto

Չարժե նույնականացնել Իլհամ Ալիևի ու Արցախի ղեկավարության դրդապատճառները Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության հարցում. Մելիքյան

Արցախի հանրապետության ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը պատասխանում է Vesti.am-ի հարցերին:

Պարո՛ն Մելիքյան, Ինչպե՞ս կմեկնաբանեք Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության թեմայով տեղեկատվական արշավը:

Կարծում եմ, որ այդ լուրերը հիմնավոր են, բայց, ամեն դեպքում, մեկ երկու օրից այս խնդրի հետ կապված իրավիճակը լիովին կպարզվի: Հավանաբար, այնուամենայնիվ, Արցախում նոր պետնախարար կնշանակվի:

Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարման հետ չի համակերպվում Իլհամ Ալիևը և Արցախի ու ՀՀ-ի գործողիշխանությունը, ինչո՞ւ:

Չարժե նույնականացնել Իլհամ Ալիևի ու Արցախի ղեկավարության դրդապատճառները Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության հարցում՝ դրանք, իմ կարծիքով, միանգամայն տարբեր հիմքեր ունեն: Մենք այս համատեքստում պետք է նկատի ունենանք այն, որ պետնախարարի նշանակումը, այն էլ Արցախի համար այսպիսի ծանր իրավիճակում, չէր կարող կատարվել ընդամենը չորս-հինգ ամիս այդ պաշտոնում աշխատելու համար: Ուստի, պարոն Վարդայանի պաշտոնանկությունը, մեծ հաշվով, վարկաբեկիչ է այդ նշանակումն արած նախագահ Հարությույանի համար ու չէր կարող վերջինիս համար ցանկալի լինել:

Արցախի խորհրդարանական ընդդիմությունը և բնակչությունը, կարծես, հույսեր են կապում Վարադանյանի հետ, նրա պաշտոնանկությունը ընդվզման կբերի՞:             

Պաշտոնանկությունն, ինքնին, ընդվզման չի բերի, սակայն, քանի որ պարոն Վարդանյանը որոշել է մնալ Արցախում և շարունակել իր աշխատանքը պետական կառավարման համակարգից դուրս, ապա չի բացառվում, որ իր շուրջ կարող է ձևավորվել ադրբեջանական նկրտումների դեմ պայքարի ազդեցիկ հասարակական նոր օջախ, որը ունակ կլինի ազդելու նաև պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա:

                

Հեղինակ: Աննա Ավետիսյան