Արդարադատության
միջազգային
դատարանը
երեկ որոշում ընդունեց
Հայաստանի
կողմից
ներկայացված՝
«Լաչինի
միջանցքի»
ապաշրջափակման
վերաբերյալ
ժամանակավոր
միջոց
կիրառելու
պահանջի
մասին,
որով Ադրբեջանը պարտավորվում է կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային
Ղարաբաղին
կապող
միջանցքով
բոլոր
մարդկանց,
տրանսպորտային
միջոցների
և
բեռների
անխափան
և
ազատ
տեղաշարժն
ապահովել:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այս առիթով իր երախտագիտությունն է հայտնել մ իջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին, ամբողջ թիմին,
այն
բոլոր
մարդկանց,
որոնք
հսկայական
աշխատանք
են
կատարել
արցախահայության
արդարացի
պահանջը
փաստարկված
տեղ
հասցնելու
ուղղությամբ:
Վարդանյանը, սակայն մի շատ կարևոր շեշտադրում
էլ արել. «Ինչպես հաճախ նշել եմ իմ հանրային ելույթներում՝ իրավունքը մեր կողմից է, և մենք կարող ենք տարբեր մեխանիզմների օգնությամբ ցույց
տալ,
որ
մեր
պահանջներն
արդարացի
են,
և
միջազգային
իրավական
գործիքակազմը
կարևոր
է
այդ
ճանապարհին»:
Այսպես Վարդանյանը ևս մեկ անգամ ընդգծում է,
որ չհանձնվելով կարող ենք հաղթել, կարող ենք առաջ շարժվել, որ արցախցին ունի իրավունքներ
և պարտավոր է հետամուտ լինել դրանց իրականացմանը: Ամեն մեծ և փոքր հույսի շող անգամ
նկատելիս՝ Վարդանյանը փորձում է ոգեշնչել արցախցիներին, հայությանը, չի ասում, որ թույլ
են, որ չեն կարող պայքարել, որ թշնամին ուժեղ է, որ Արցախը թշնամուն է հանձնված եղել
դեռ 27-28 տարի առաջ, ինչ-որ փաստաթղթերի մեկնաբանմամբ և այլն: Իրավիճակից դուրս գալու
ելքն ընտրել է պայքարը և դրա աջակիցներն իր համար առաջին հերթին արցախցիներն են, ապա ողջ
հայությունը՝ լինի Հայաստանի, թե Սփյուռքի:
Այս մոտեցումը՝ պայքարի ոգին արթուն պահելու ձգտումը, ձեռնտու չէ ո՛չ Հայաստանի իշխանությանը,
ո՛չ Արցախի գործող նախագահին և ոչ՛ էլ Ադրբեջանի բռնապետին: Վարդանյանի պաշտոնանկության
նախաձեռնությունը հենց այս ոգին, նախատրամադրվածությունը կոտրելու համար է:









