Foto

Հայ դահուկորդները հաղթահարում են աշխարհի առաջնության որակավորման փուլը

 Դահուկավազքի աշխարհի առաջնության որակավորման փուլում ազատ ոճում դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը և Աննա Ռաշոյանը զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և յոթերորդ տեղերը: Այս մասին հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն։

Մրցաշարն անցկացվում է Սլովենիայի Պլանիցա քաղաքում։

«Իսկ մեր թիմի բարձր վարկանիշ ունեցող առաջատարներ Միքայել Միքայելյանն ուԿատյա Գալստյանը պայքարի դուրս կգան միանգամից հիմնական փուլում»,– ասվում է հաղորդագրությունում։

Սպարտակ Ոսկանյանը և վերը նշած մարզուհիները այսօր՝ փետրվարի 23 –ին, կմրցեն արագավազքի որակավորման փուլում:

Լավագույն 30 դահուկորդներն իրավունք կստանան հանդես գալ եզրափակիչում: