Foto

Ռուսաստանի ՊՆ-ն ու «Ռոսատոմը» պետք է պատրաստ լինեն միջուկային փորձարկումներին. Պուտին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և «Ռոսատոմը» պետք է պատրաստ լինեն միջուկային զենքի փորձարկումներին, եթե դա առաջինը անի Միացյալ Նահանգները։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և «Ռոսատոմը» պետք է պատրաստ լինեն ապահովել ռուսական միջուկային զենքի փորձարկումները: Իհարկե, մենք առաջինը չենք լինի, որ դա կանի, բայց եթե ԱՄՆ-ն փորձարկում կատարի, ապա մենք էլ կանենք»,- ասել է Պուտինը։