Foto

Իրանի հետ hակամարտnւթյունը շուտով կավարտվի, շատ շուտով․ Թրամփ

Իրանի հետ հակամարտությունը շուտով կավարտվի, շատ շուտով։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ինձ համար սա վիճակագրական տվյալների իմ ամենասիրելի թվերից մեկն է. այսօր Միացյալ Նահանգներում ավելի շատ մարդ է աշխատում, քան երբևէ պատմության մեջ։ Եվ դա Իրանի հետ հակամարտության ժամանակ, որը շուտով կավարտվի, շատ շուտով։ Իսկ երբ այն ավարտվի, բենզինի գները կնվազեն նախկին մակարդակից ցածր»,- ասել է նա՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։