Foto

Փետրվարի 18-ից կմեկնարկի կտրոնների տրամադրման գործընթացը

Կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի փետրվարի 18-ից, ժամը 9:00-ից:

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հերթերից խուսափելու համար հորդորում է յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը:
 
Կտրոնները տրամադրվում են՝ խանութից համապատասխան գնումներ իրականացնելու նպատակով: