Foto

Նորաշեն և Մեծավան համայնքներում ոստիկանության ծառայողները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի․ ՆԳՆ

Նորաշեն և Մեծավան համայնքներում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ից Tert.am-ին հայտնեցին, որ ոստիկանության ծառայողները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի և ներկայացրել նախաքննական մարմին։Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը Հայտնել էր, որ Մեծավանում մի խումբ քաղաքացիներ խոչընդոտել են ՔՊ-ի քարոզարշավին։

Պապիկյանը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է՝ ինչպես է Մեծավանում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ վեճ առաջանում Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի կողմնակիցների միջև։