Այսօր Բանգկոկում գնացքի և հասարակական ավտոբուսի բախման հետևանքով հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, վիրավորվել 25-ը։ Այս մասին հայտում է BBC-ն։
Հրդեհը տարածվել է նաև մոտակա մեքենաների, մոտոցիկլետների վրա, ինչի հետևանքով հրշեջներն ու փրկարարական խմբերը ժամանել են դեպքի վայր։ Հրշեջ խմբերը փորձել են վիրավորներին դուրս բերել տրանսպորտային միջոցներից։
Հրդեհը վերահսկողության տակ է վերցվել, և այժմ խմբերը աշխատում են տարածքը սառեցնելու, գազը դուրս մղելու և զոհերի որոնումները շարունակելու ուղղությամբ։ Վթարի պատճառը հետաքննվում է։









