Foto

Զախարովան՝ ԵԱՀԿ Մինսկի խումբի մասին

Արևմտյան երկրներն ԱՄՆ-ի գլխավորությամբ խաթարել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մինսկի ֆորմատը «պատմության աղբարկղն» է ուղարկվել, երբ ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները 2022թ. փետրվարին հրաժարվեցին համագործակցել իրենց ռուս գործընկերոջ հետ։ Սա փաստ է, որի բացատրությունն այդպես էլ չեղավ:»,- իր խոսքում ընդգծել է Զախարովան։