«Ադրբեջանը զենք է մատակարարում Ուկրաինային, մենք աչք ենք փակում սրա վրա։ Փորձում ենք պահել հավասարությունը, բայց պետք է պարբերաբար շեղվել»,-ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Говорит Москва» ռադիոկայանի եթերում:
Քաղաքական գործիչը համոզված է, որ Ռուսաստանին այլևս չեն հարգի, եթե Մոսկվան չպատասխանի հարևան այն պետություններին, որոնք աջակցում են Ուկրաինային։
Աղբյուրը՝ armeniasputnik.am









