Կառավարության այսօրվա նիստում որոշվեց ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար 17 մլրդ դրամ տրամադրել։ Եվս 67 մլն դրամ «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառման համար կտրամադրվի։
Նախագծի ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետության ճանապարհների վիճակի բարելավումն է։
Նախորդ տարի աշնանը 92 մլրդ-ի պայմանագրեր ենք կնքել տարբեր շինարարների հետ, դրանից 30 մլրդը նախորդ տարի արվել է։ Ներկա դրությամբ շինարարների հետ մոտ 450 կմ ճանապարհի պայմանագիր ունենք»,-ասացվՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հավելելով, որ եթե շինարարները լավ աշխատեն շինարարական առումով լավ տարի կունենանք։
«Նախագծի ընդունման նպատակն է՝ 2022-2023 թվականների հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 8 ճանապարհահատվածների, թվով 1 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման, թվով 5 ճանապարհահատվածների վերակառուցման ու թվով 1 տրանսպորտային օբյեկտի կառուցման աշխատանքները 2023 թվականին ավարտելու համար։ Նպատակների շարքում է նաև 2023 թվականի հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 6 ճանապարհահատվածների հիմնանորոգման, թվով 24 ճանապարհահատվածների և 4 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, 1 ճանապարհահատվածի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և թվով 15 ճանապարհահատվածների նախագծերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման, 2022 թվականին ավարտված, սակայն ընդունող հանձնաժողովի ակտով դեռևս չընդունված թվով 4 ճանապարհահատվածների և 1 տրանսպորտային օբյեկտի շահագործման ընդունման և 5 (հինգ) տոկոսի վճարման համար նախատեսել ֆինանսական միջոցներ»,-նշված է հիմնավորման մեջ։









