ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ուրբաթ օրը Սպիտակ տանը հայտարարել են, որ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի երկու խոշորագույն երկրները հաջողությամբ հետ են մղել իրենց ժողովրդավարությունների վրա հարձակումները եւ այժմ միասին կաշխատեն կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի ուղղությամբ, հաղորդում է AFP-ը։
«Մեր երկու երկրների ուժեղ ժողովրդավարություններն անցել են փորձությունը։ Եվ ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ Բրազիլիայում ժողովրդավարությունը հաղթեց»,-ասել է Բայդենը դա Սիլվային։
Օվալաձեւ գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի եւ Բրազիլիայի նախագահները համերաշխություն են հայտնել իրենց նմանատիպ ուղիների վերաբերյալ:
«Մենք ունենք որոշ հարցեր, որոնց ուղղությամբ կարող ենք միասին աշխատել»,-ասել է դա Սիլվան Բայդենին: Նա նշել է, որ առաջին հերթին դա հակաժողովրդավարական ամբոխի հարձակումները թույլ չտալն է։
Գովաբանելով Բրազիլիայի վերադարձը միջազգային ասպարեզ՝ դա Սիլվան հայտարարել է, որ «իր նախորդը օրը սկսվել եւ ավարտվել է կեղծ լուրերով՝ առավոտյան, ցերեկը եւ գիշերը: «Թվում էր, թե նա արհամարհում էր միջազգային հարաբերությունները»,-ասել է նա։
Բայդենը՝ նկատի ունենալով Թրամփին, արագ պատասխանել է․ «Ծանոթ է հնչում»։
ԱՄՆ-ի եւ Բրազիլիայի նախագահները նաեւ ընդգծել են Ամազոնիայի արեւադարձային անտառների փրկության եւ գլոբալ տաքացման դեմ պայքարի փոխադարձ հանձնառությունը:









