Foto

«Նոա»-«Ուրարտու» հանդիպումը կսպասարկի բելգիական մրցավարական անձնակազմը

Մայիսի 14-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստանի Գավաթի եզրափակիչ հանդիպումը, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Գավաթի համար կպայքարեն «Նոան» և «Ուրարտուն»։

Հանդիպումը կսպասարկի բելգիական մրցավարական անձնակազմը։ Մրցավարը Էրիկ Լամբրեխտսն է, նրա օգնականներն են Մաթիաս Հիլարտն ու Ջոկ Դե Վեիրդտը։

Հայաստանի Գավաթի եզրափակիչը կմեկնարկի ժամը 19:00-ին։ Մուտքն ազատ է։