Foto

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18342-ի

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 18342-ի, ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայի կառավարության արտակարգ իրավիճակների վարչությունը։

«Վերջին տվյալներով մեր քաղաքացիներից զոհվել է 18 342, վիրավորվել՝ 74 242 մարդ, աղետի շրջաններից տարհանվել է 75 780 մարդ»,- հայտնել են նախարարությունից։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում։ Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1 250-ի, վիրավորներինը՝ 2 054-ի։

Ժամեր անց, մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։