Դավիթ Գալստյանը («Պատրոն» Դավոն) կալանաորվել է։ Տեղեկությունը Vesti.am-ի հետ զրույցում հաստատեց Գալստյանի
պաշտպան Արմեն Անդրիկյանը։ Բանն այն է, որ Գալստայնը կալանավորվել է ոչ թե անորակ հռթիռների
գործով, այլ՝ մեկ ուրիշ։ Թե ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը և վարույթի հետ կապված
որևէ այլ մանրամասներ պաշտպան Անդրիկյանը չհայտնեց՝ նշելով, որր օգտվում է տեղեկություն
չտալու իր իրավունքից։
Նկատենք, որ անորակ հռթիռների գործով Գալստանին մեղադրանք է առաջադրված, սակայն
նախորդ տարվա հունվար ամսից ազատության մեջ է 50 մլն դրամ գրավի դիմաց։ Դատախազությունից
հայտնել էին, որ մեղադրողները նրա ազատ արձակվելուն դեմ չեն, քանի որ պատրաստակամ է
և արդեն իսկ քայլեր է ձեռնարկում պետությանը 2 մլրդ դրամից ավելի հասցրած վնասի վերականգման
ուղղությամբ։
Vesti.am-ին հայտի դարձավ, որ գործը քննվում է ԱԱԾ-ում,
սակայն վարույթի մասին տեղեկություններ ստանալ չհաջողվեց, քանի որ ԱԱԾ լրատվական վարչությունը,
հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, անպատասխան թողեց լրատվականի զանգերը։
Այս գործը այլ բովանդակություն ունի, բայց կապված է ՊՆ գործունեության հետ։ Հատկանշական
է, որ փետրվարի 7-ին Դատախազությունը ՊՆ նախկին նախարար Սերյան Օհանյանի նկատմամբ քրեական
հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացրել ԱԺ, որին էլ, ամենայն հավանականությամբ,
հաջորդելու է կալանավորման համար դիմելը։ Իհարկե, որևէ մեկը կասկած անգամ չունի, որ
ԱԺ իշխող խմբակցությունը կողմ է քվերակելու։ Չի բացառվում, որ Դավիթ Գալստյանի կալանավորմամբ
հող է նախապատրաստվում Սերյան Օհանյանի կալանավորման համար։ Սցենարը, մի տեսակ, նման է Դավիթ Տոնոյանի
գործով սցենարին՝ կալանավորվեց «Պատրոն» Դավոն, հետո՝ Տոնոյանը, իսկ հիմա նա ազատության
մեջ է, իսկ նախկին նախարարը կալանավորված է։ Դա բացատրում է նաև պաշտպան Անդրանիկյանի
լռելը՝ չեն խուսում, ոչինչ չեն ասում և, մի քանի ամիս անց, Գալստյանը կրկին ազատ է արձակվում։









