Foto

Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհրա Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի կողմից քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով:

«Առանց թիրախավորելու Լիլիթին, հրավիրում եմ Դանիել Իոաննիսյանի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե ուշադրությունը:

Իրադարձություն 1. Ես հեռուստացույց եմ ԽՈՍՏԱՆՈՒՄ քաղաքացուն։ Արդյունքը՝ աղմկոտ ձերբակալություն և քրեական գործ՝ «ընտրակաշառքի» մեղադրանքով։

Իրադարձություն 2. ՔՊ նախընտրական ցուցակի պատգամավոր Տիգրան Ավինյանը Լիլիթին ֆոտոխցիկ է ՆՎԻՐՈՒՄ։ Արդյունքը՝ սիրուն տեսանյութեր, PR և լիակատար լռություն իրավապահների կողմից։
Հարց 1 – Արդյո՞ք Ավինյանին գաղտնալսել են։

Հարց 2 – Ինչու՞ սա ընտրակաշառք կամ բարեգործական արգելքի խախտում չէ։

Հարց 3 – Սա երկակի ստանդա՞րտ է, թե՞ ոչ»։