10-օրյա հարկադիր արձակուրդից հետո Արցախի Հանրապետության հանրակրթական բոլոր դպրոցներում վերսկսվել են դասերը։
Արցախում ուսումնական գործընթացը վերսկսվել է բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերում, 1-12-րդ դասարաններում, արտադպրոցական և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Նախադպրոցական խմբերում, սակայն, ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առանց սննդի՝ առավոտյան ժամը 9:00-ից մինչև ժամը 13:00-ը։
Տեսանյութը՝ Արցախի հանրային հեռուստաընկերության









