ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայիհանձնախմբի
պատվիրակությունը գրասենյակի տնօրեն Արամ Մուրադյանի և հանձնախմբի անդամ Ֆլորենսիա
Զանիկյանի մասնակցությամբ, հունվարի 26-ին հանդիպել է Արգենտինայի արտաքին գործերի
նախարարՍանտյագո Կաֆիերոյի հետ և ներկայացրել ադրբեջանական հանցագործ քաղաքականության
արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի պատասխանատուներն
արգենտինական կառավարությունից զորակցություն և ճանապարհի ապաշրջափակման պահանջենակնկալել։Հանդիպմանը
արգենտինական կողմից նաև մասնակցել ենարտաքին քաղաքականության փոխքարտուղար, դեսպան
Կլաուդիո Ռոզենցվայգը և եվրոպական հարցերով նախարար Պաբլո Պինեյրոն։
Հանդիպումից հետո արտգործնախարար
Կաֆիերոն թվիթերյան գրառմամբ անդրադարձել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների
հետ հանդիպմանը՝ գրելով․ «Արգենտինան իր մտահոգությունն
է արտահայտում Լաչինի միջանցքում հումանիտար իրավիճակի վերաբերյալ և նկատում, որ տեղաշարժի
ազատությունը միջանցքում պետք է ապահովված
լինի։ Դրա նպատակն է ապահովել բնակչության իրավունքները»։
ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախումբը, ինչպես ՀՅԴ
Հայ դատի համաշխարհային ամբողջ ցանցը, շարունակում է աշխատանքներ իրականացնել Արցախի
համար միջազգային զորակցության ապահովման և Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումները
սաստկացնելու ուղղությամբ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
27.01.2023թ.









