Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին։
Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Կընդունի՞ արդյոք հրավերը Փաշինյանը՝ հայտնի չէ։
Aysor.am-ը վարչապետի մամուլի խոսնակից փորձեց պարզաբանում ստանալ։ Նա, սակայն, չպատասխանեց հեռախոսազանգերին։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում հայտարարել էր, որ «վախ սփռող ԱԹՍ-ները բզզալու են Մոսկվայի Կարմիր հրապարակի վրա»։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա շքերթը կանցկացվի սովորականի պես։









