Foto

Ամեն կառույցի հետ պետք է բերել նոր մտածողություն. մենք այսպես ենք վարվում զինված ուժերի ոլորտում. Փաշինյան

Պարեկային ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի ամենավառ դրսեւորումներից է: Այս մասին այսօր` հունվարի 21-ին, Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման բացման կապակցությամբ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեղի ունեցող դեպքերի արձագանքներից որոշները ի ցույց են դնում, որ մենք  բացի մակերեսին գտնվող փաստերից կարիք ունենք  խորանալ եւ հասկանալ պրոբլեմներն իրենց խորության մեջ: Իսկ պրոբլմեները իրականում ոչ թե մակերեսին երեւացողներն են, այլ տարբեր մակարդակներում արտահայտող պրոբլեմները կարելի է ասել ԴՆԹ պրոբլեմներն են: Այդ խնդիրները ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով շատ հաճախ: Ուզում եմ ընդգծեմ, որ պարեկային ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի ամենավառ դրսեւորումներից է»,- ասաց նա` նշելով, որ պարեկային ոստիկանությունը ստեղծելու օրվանից նպատակ են դրել, որ ոստիկանությունումամեն ինչ լինի նոր:

Նրա խոսքով` ամեն նոր կառույցի հետ պետք է բերել նոր մտածողություն. «Մենք այսպես ենք վարվում կրթության ոլորտում, իրավակարգի ոլորտում, մենք այսպես ենք վարվում զինված ուժերի ոլորտում եւ սա չափազանց կարեւոր մոտեցում է, եւ ես ուզում եմ մենք այս տրամաբանությամբ շարժվենք մեր հետագա ամեն քայլը պլանավորելիս եւ իրագործելիս: Մեզ համար ակնհայտ են, որ ներքին գործերի նախարարության վերնագրի տակ ընթացող բարեփոխումները ընթանում են շատ հաջող»:

Փաշինյանի խոսքով` պարեկային ծառայության բարեփոխումը բարեփոխում է ոչ միայն ոստիկանիի, այլ նաեւ քաղաքացու համար. «Սրանով մենք իրավակարգի ծառայությունը, որը մատուցվում է քաղաքացուն, պետք է բարձրացնենք նոր մակարդակի»:

Նրա խոսքով` քաղաքացուն կարգի հրավիրելը լավություն է, այլ ոչ թե վատություն, որովհետեւ շատ հաճախ կարգի հրավիրելով մարդկային  կյանքեր է հնարավոր լինում փրկել:

Մանրամասները` տեսանյութում: