Ազգային ժողովում այսօր մեկնարկել է ձմեռային նստաշրջանը: Հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է 25 հարց:
Խորհրդարանի այս քառօրյայում կքննարկվի Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը, այն տեղի կունենա հունվարի 17-ի առաջին հիմնական նիստում: Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրվել Գագիկ Բարսեղյանը: