Foto

Արցախի շրջափակումը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, սա ամբողջ քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհի խնդիրն է. Սերգեյ Ղազարյան

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը՝ Լաչինի միջանցքի փակումը, միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, այն ամբողջ քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհի խնդիրն է:Այս մասին շեշտեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանը «Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում: Նախ անդրադառնալով շրջափակման պատճառով Արցախ վերադառնալ չկարողացող քաղաքացիներին, որոնք այս պահին Հայաստանում են՝ ԱԳ նախարարն ասաց, որ և Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունը, և բազմաթիվ գործընկեր կառույցներ արձագանքել են նրանց խնդիրներին: Արցախ վերադառնալ չկարողացող քաղաքացիները հիմնականում տեղակայված են Գորիսում, նաև՝ Երևանում: ԱԳ նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խմբի հետ ակտիվ աշխատանք Է ընթանում նրանց խնդիրները լուծելու մասով: Խոսելով միջազգային արձագանքից՝ Ղազարյանը հիշեցրեց դեկտեմբերի 20-ի ՀՀ դիմումի համաձայն ՄԱԿ ԱԽ հրավիրված հրատապ նիստը, որտեղ հնչել են կոնկրետ հասցեական դիրքորոշումներ՝ ուղղված Ադրբեջանին, որ դադարեցվի շրջափակումը: