Գերմանիայում գազի եւ էլեկտրաէներգիայի գները կմնան առնվազն երկու անգամ ավելի բարձր, քան եղել են մինչ էներգետիկ ճգնաժամը, չնայած կառավարության միջոցառումներին։ Այդ մասին Westdeutschen Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայում էլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրող, RWE-ի գործադիր տնօրեն Մարկուս Կրեբերը։
Նրա խոսքով՝ օրենքը, որը հաջորդ տարի ուժի մեջ կմտնի էներգիայի գների աճի դեմ պայքարելու համար, չի խանգարի գների կրկնապատկմանը։
Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատն այս ամիս ընդունել է մոտ 100 միլիարդ եվրո արժողությամբ օրինագիծ՝ հունվարից տնային տնտեսությունների եւ արդյունաբերության համար էլեկտրաէներգիայի եւ գազի գները նվազեցնելու համար:
Կրեբերը հավելել է, որ իր գների կանխատեսումը պայմանավորված է էներգիայի սպառման 20%-ով կրճատմամբ, ինչը «իրական մարտահրավեր» կլինի շատ տնային տնտեսությունների համար:









