• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն այս պահի դրությամբ ճգնաժամային է. Էդվարդ Աղաջանյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն այս պահի դրությամբ ճգնաժամային է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ–ում ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«Մինսկի խմբի ձևաչափը, առնվազն սկսած Ուկրաինայում պատերազմից օբյեկտիվ պատճառներով, խնդիրների առջեւ է կանգնած։ Այդ երեք պետությունները խնդիր ունեն այսօր մի սեղանի շուրջ նստելու, էլ չեմ ասում բովանդակային, քաղաքական, կառուցողական միջավայրում հարցեր քննարկելու։ Մինսկի խմբի գործունեությունն այս պահի դրությամբ ճգնաժամային է` հաշվի առնելով այն իրավիճակը, որում հայտնվել են դրա անդամ 3 երկրները»,–ասաց Աղաջանյանը։

Նա նշեց, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին ռուսական պատվիրակությունն առհասարակ չէր մասնակցում, ինչը հավելյալ ապացույցն է այդ ճգնաժամի. «Հետեւաբար, ԵԱՀԿ–ն որպես մարմին, այս տեսանկյունից, ամենաօբյեկտիվը չի լինի, որպեսզի գնահատի Միսնկի խմբի հնարավորությունը»,-ասաց Աղաջանյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար։ Խմբի ձևավորման մասին որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ Իսկ արդեն 1997 թ. ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ)։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    «Թուրքիայի ամենամեծ խնդիրը տնտեսությունն է». հարցում


    Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, այն զգացվել է ՀՀ մարզերում


    Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ՝ Իսրայելի ինտենսիվ հարվածների պատճառով


    Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները Ուկրաինայի հարցով շարունակվում են ոչ պաշտոնական և կոնֆիդենցիալ ձևաչափով. Լավրով


    Թրամփը լավատեսությամբ է մոտենում Իրանի հետ գործարքին


    ՎԶԵԲ-ը 5 մլրդ ներդրումներ է նախատեսում Մերձավոր Արևելքի հակամարտությունից տուժած երկրներում, ՀՀ-ում


    Այն, ինչ Եվրոպական միությունն անում է Հայաստանում, ժողովրդավարական աջակցություն չէ.Դա ընտրական միջամտություն է. Ռոբերտ Ամստերդամի նամակը՝ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին


    Միջազգային ահաբեկչական խմբավորումները չեն մոռանում Ադրբեջանի մասին


    Ինչ անպաշտպան և անզոր է 18-ամյա Դավիթ Մինասյանը և նրա ընտանիքը այս իշխանության առջև․ իրավապաշտպան


    TRIPP-ը շարունակում է մնալ ԱՄՆ-ի առաջնահերթություններից. Պետդեպի մեկնաբանությունը․

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]