Foto

Ադրբեջանը դատապարտել է Բաքվի հետ չհամաձայնեցված՝ իրանցիների այցը Արցախ

Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Իրանի դեսպանատուն՝ Բաքվի հետ չհամաձայնեցված Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ Արցախ այցելության պատճառով:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ մի խումբ իրանցիներ իբր այցելել են Արցախ՝ առանց համապատասխան ծանուցման։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

«Տեղեկությունը ճշտելու համար համապատասխան նոտա է ուղարկվել Ադրբեջանում Իրանի դեսպանատուն։ Ադրբեջանական կողմը սպասում է Իրանի պատասխանին», - ասված է հաղորդագրությունում։