• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Մայրուղու փակումը հարված է նաև ռուս խաղաղապահներին. Դավիթ Բաբայանը

Ադրբեջանը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելով, փորձում է առաջ տանել իր հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, ինչը հարված է նաև ռուս խաղաղապահ առաքելությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբյանը՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին:

Նա նկատեց, որ ադրբեջանցիների նմանատիպ սադրանքներից զարմանալ պետք չէ: «Նրանցից ամեն ինչ սպասելի է: Փորձում են ահաբեկել, փորձում են համառորեն առաջ տանել իրենց հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, խախտում են միջազգային նորմերը, սա հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, հարված է ամեն ինչին»,-շեշտեց արտգործնախարարը:

Նրա խոսքով՝ այս ամենից միջազգային հանրությունը շատ հստակ հետևություններ պետք է անի: «Միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, այլ տարբերակ չկա: Դատապարտելն անպայման պետք է, բայց քայլեր պետք է ձեռնարկեն, միայն խոսքերով սահմանափակվելը ճիշտ չէ»,-ասաց Բաբայանը՝ հավելելով, որ հիմա իսկապես դրա ժամանակը չէ:

Բաբայանը վստահեցրեց, որ Արցախը կանգուն է: Իրավիճակը կարգավորելու ուղղությամբ արվում են բոլոր քայլերը: Ռուս խաղաղապահները տեղյակ են միջադեպի մասին, բոլոր քայլերը ձեռնարկվում են, որ վերականգնվի կապը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    2026-ի մարտն ամենատեղումնառատն էր Հայաստանի համար


    Փաշինյանը հրավիրում է ավտոերթի


    Հայ շախմատիստների արդյունքները՝ Եվրոպայի անհատական առաջնությունում


    Եթե Սամվել Կարապետյանի ուժի հետ դաշինք ստեղծվեր՝ կլիներ հեղափոխական վերելքի էֆեկտ. Զուրաբյան


    Կլոր սեղան Ադրբեջանում՝ հայերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ


    ՀՀ գլխավոր դատախազը չի վերացրել 18-ամյա Դավիթի կալանքը՝ հրաժարվելով օգտվել իր բացառիկ իրավունքից


    Բացահայտվել է գողության դեպք․ գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է


    Աշխարհի գավաթ․ Սամբոյի Հայաստանի հավաքականների կազմերը


    «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է Գազայում ցեղասպանության շարունակման մասին


    Առավոտյան ճանապարհների՝ խրամատներ հիշեցնող փոսերին օբյեկտիվորեն ավելացել են վերանորոգման համար արված ասֆալտի նոր կտրվածքները․ Էլինար Վարդանյան

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]