ՀՀ գլխավոր դատախազը չի վերացրել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը՝ հրաժարվելով օգտվել իր բացառիկ իրավունքից, ArmeniaSputnik-ին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ երիտասարդի վիճակը մնում է նույնը, անփոփոխ, ծնողների այցելությունը նախկինի պես արգելված է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բժիշկները հաստատել են Դավիթի մոտ փակ գանգուղեղային վնասվածքի և ուղեղի ցնցման առկայությունը:









