Foto

Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները․ Լավրով

Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Մամուլի ասուլիսին այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ադրբեջանական կողմը պատրաստ է քննարկել, նրանց տալ բոլոր այն իրավունքների երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Իզուր չէ, որ Հայաստանի  ղեկավարությունը վերջին շրջանում է խոսում է ոչ այնքան կարգավիճակի, որքան այն մասին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները», - նշել է Լավրովը։