ԵԱՀԿ-ում նախագահող երկրի՝ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն 2022 թվականն անվանել է կազմակերպության պատմության մեջ ամենաբարդ տարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ելույթ ունենալով լեհական Լոձ քաղաքում, որտեղ դեկտմբերի 1-2-ը նախատեսված է անցկացնել ԵԱՀԿ անդամ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, Զբիգնև Ռաուն ասել է․ «Առաջիկա հանդիպումը պետք է ավարտվի ԵԱՀԿ պատմության մեջ ամենաբարդ տարվա արդյունքների ամփոփմամբ։ Այս տարին այսքան բարդ էր այն պատճառով, որ չհաջողվեց կոնսենսուս ապահովել մասնակից երկրների միջև»։
ԵԱՀԿ գործող նախագահի խոսքով՝ կոնսենսուսի հասնել չի հաջողվել, քանի որ Ռուսաստանն, Ուկրաինայում հակամարտությանը զուգահեռ, «որոշել է կաթվածահար անել ԵԱՀԿ-ի գործունեության կարևոր, իսկ գուցե նաև՝ մեծ մասը»։