Foto

ՆԱՏՕ-ն ռազմական գործողություններ է նախապատրաստում արևելյան ուղղությամբ. Բելառուսի ՊՆ

ՆԱՏՕ-ն ռազմական գործողություններ է նախապատրաստում արևելյան ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։

«Արևելյան ուղղությամբ ռազմական գործողություններ իրականացնելու նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում։ Մենք դա տեսնում ենք և համապատասխան եզրակացություններ անում»,- ասել է Խրենինը «Բելառուսն այսօր»-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ Արեւմուտքի «կեղծավոր» պատերազմը շարունակվում է։