Մալթայում ընթացող թաեքվոնդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մելանի Այվազյանը նվաճել է բրոնզե մեդալ, հայտնում է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մելանի Այվազյանը Էդվարդ Վարժապետյանի սանն է:
Թաեքվոնդոյի պատանիների Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 25-ին և կավարտվի նոյեմբերի 28-ին:









