Foto

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ. օրակարգում ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերն են եղել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Կրեմլից հայտնում են, որ քննարկվել են հետագա քայլերը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման ուղղությամբ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործնական խնդիրների վրա։