Երեկ Ռուսաստանի նախագահի Հայաստան այցին ընդառաջ ՌԴ դեսպանատան մոտ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ և անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների հարազատներ։ Քաղաքացիները եկել էին իրենց աջակցությունը հայտնելու Ռուսաստանին և ևս մեկ անգամ հաստատելու երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Գերվարված և անհետ կորած քաղաքացիների հարազատներն շեշտում են, որ իրենց պահանջը 2 տարուց ավելի նույն է՝ վերդարձնել իրենց զավակներին։ Ասում են՝ պահանջում ենք բոլորից, սակայն այսօր Հայաստան է ժամանում եռակողմ համաձայնագրի մույս կողը՝ ՌԴ նախագահը, ուստի դրա համար են այնտեղ։ ՀՀ գործող իշխանության հետ առանջանպես հույսեր չեն կապում՝ միայն հույս են հայտնում, որ մի օր իշխանությունը կարթնանա և կսկսի զբաղվել իրենց որդիների վերադարձի խնդրով։ Ակցիայի մասնակիցները դեսպանատան մոտ կանգնեցին այնքան ժամանակ մինչ ՌԴ նախագահի ավտոշարասյունն անցավ Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցով։ Պուտինին դիմավորեցին ցուցանակներով և ՌԴ դրոշները վեր ծածանելով։









