Foto

Փաշինյանը «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակ 500 հազար դոլարը ավանդ կդնի

«Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թ. մրցանակաբաշխության շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստացած 500 հազար դոլար մրցանակը կավանդադրվի` ապահովելով ՀՀ կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորումը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Այս տարվա հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են «Զայեդ» մրցանակի՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև «խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթացի համար»։