Foto

Աֆրիկայից եկած փոշին ծածկել է Կրետե կղզին

Աֆրիկա մայրցամաքից Հունաստանի Կրետե կղզի եկած դեղին փոշու պարունակությունը հասել է ռեկորդային վտանգավոր ցուցանիշների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է neakriti.gr լրատվական հարթակը:

Ըստ հարթակի տվյալների՝ աֆրիկյան փոշու պարունակությունը  հասել են 830 միկրոգրամի մեկ խորանարդ մետրում, ինչը վտանգ է ներկայացնում բնակչության առողջության համար: Բժիշկները Կրետեի բնակիչներին, հատկապես շնչուղիների հիվանդություններով տառապողներին, խորհուրդ են տալիս կրել ռեսպիրատորներ և դիմակներ, ինչպես նաև հնարավորինս քիչ դուրս գալ տնից:

Իրավիճակը սաստկացրել է կղզու վարչական կենտրոն համարվող Հերակլիոնի մեծ մասում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների պատճառով:

Օդերևութաբանները զգուշացնում են, որ ապրիլի 2-ին Կրետեին է մոտենում սաստիկ անձրևներով և ամպրոպներով ցիկլոն:  Մթնոլորտում փոշու բարձր պարունակությունը կհանգեցնի ցեխոտ անձրևի: Աֆրիկայից փոշին կշարունակի ծածկել Կրետեն առաջիկա ժամերին, սակայն ապրիլի 3-ին քամիների փոփոխության շնորհիվ երկինքը կմաքրվի։