Foto

Երեկ ժամը 21:00-ին Ադրբեջանի ԶՈՒ‐ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:  Այս մասին  հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 21-ի՝ Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: