Foto

Ուկրաինան և Ադրբեջանը վեց համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան Ադրբեջանի հետ վեց համաձայնագիր է ստորագրել, այդ թվում՝ անվտանգության և համատեղ արտադրության վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է RBK-Ukraine-ն։«Մենք այսօր ստորագրեցինք վեց փաստաթուղթ։

Մեր թիմերն անպայման մանրամասները կներկայացնեն ավելի ուշ։ Դրանք վերաբերում են տարբեր ոլորտների։ Այսօր թիվ մեկ ոլորտը անվտանգությունն է, պաշտպանական արդյունաբերական համալիրները»,-ասել է Զելենսկին։Նախագահները նաև քննարկել երկու երկրների միջև առևտրի ընդլայնման անհրաժեշտությունը։

«Այժմ այն ​​կազմում է ավելի քան 500 միլիոն դոլար, և կարծում եմ, որ այն կշարունակի աճել։ Որովհետև մենք ունենք բոլոր անհրաժեշտ հնարավորությունները»,-նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։