Foto

Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Բոչկովո բնակավայրի նկատմամբ, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Բնակավայրը վերահսկողության տակ են վերցրել «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները»,– ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունը հայտնում է նաև, որ ռուսական զինուժը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի և էներգետիկայի օբյեկտներին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքներին: