Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականի առաջատար, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ) չկարողացավ նվաճել մրցաշարի եզրափակիչի ուղեգիր։
Կիսաեզրափակիչ փուլում հայ ըմբիշի մրցակիցը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Զավուր Ուգուևն էր։ Գոտեմարտի առաջին հատվածում Հարությունյանն ուներ վստահ առավելություն և հաղթում էր 3:0 հաշվով։ Այնուամենայնիվ, ընթացքում մեր մարզիկը բաց թողեց մրցակցի չորս միավորանոց հնարքը, ինչից հետո պարտություն կրեց տուշեով։









