Foto

Ադրբեջանը հնարավոր է համարում Ուկրաինայի հետ համատեղ ռազմական արտադրանքը։ Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, թե դրա համար «կան հիանալի հնարավորություններ»։ Բացի այդ, կողմերը քննարկել են էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև տնտեսական փոխգործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդիպում է ունեցել Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ։

«Շատ անգամներ ենք ամենաանհույս ժամանակներում ինքնակազմակերպվել։ Մենք հաղթանակած ենք եղել։ Պետք է ինքնակազմակերպվենք այսօր՝ հայկական պոտենցիալի միասնությամբ։ Զրուցել ենք հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու»,- նշել է նա։