• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Ամիրյան, Սարյան, Բուզանդ փողոցների միջանկյալ հատվածը ճանաչվեց հանրային գերակա շահ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում Երևան քաղաքի Ամիրյան, Սարյան, Փ. Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծով նախատեսվում է Երևանի գլխավոր պողոտայի վերակառուցման և կառուցապատման աշխատանքներ: Կառուցապատման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է Երևան քաղաքի Ամիրյան, Սարյան, Փ. Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ:

Միաժամանակ, Երևանի քաղաքապետը լիազորվել է Հայաստանի անունից «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊ ընկերության հետ կնքել այդ տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:

Տարածքը ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով, շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների: Տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է Գլխավոր պողոտան:

Նշենք, որ դեռեւս 2007-ին ՀՀ կառավարության որոշմամբ այդ տարածքը արդեն իսկ ճանաչվել էր բացառիկ` գերակա հանրային շահ և տարածքի ձեռքբերող էր ճանաչվել «Լիդեր Մոբիլ» ՍՊԸ-ն, սակայն ավելի ուշ այդ ընկերությունը սնանկ էր ճանաչվել, իսկ քաղաքաշինական ծրագիրը մնացել է չիրականացված:

ՀՀ կառավարությունը արդեն 2017-ին հավանություն է տվել «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան N 5 հիմնական դպրոցի միջանկյալ տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման ներդրումային ծրագրին:

Նշված արձանագրային որոշմամբ ներդրումային ծրագիրը նախատեսվել է իրականացնել 2 /երկու/ փուլով՝

1-ին փուլ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից 1278.07 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքում նախատեսվել է կառուցել բազմաբնակարան շենք, ինչպես նաև  մոտ 955.69 քմ, հողամասի վրա ապամոնտաժել առկա շենքը և կառուցել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի (այսուհետ` Թատրոն) նոր շենք,

2-րդ փուլով նախատեսվել է  Ամիրյան փողոցի 76-80, Փ. Բուզանդի փողոցի 103-105 հասցեներով սահմանափակված տարածքում իրականացնել «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության չիրականացրած քաղաքաշինական ծրագիրը:

Ընկերությունը արդեն իսկ կատարել է առաջին փուլը եւ հիմա դիմել է ծրագրի 2-րդ փուլի իրականացման համար անհրաժեշտ գործառույթների իրականացման խնդրանքով՝ կցելով տարածքի կառուցապատման էսքիզը, համաձայն որի, հաշվի առնելով հարակից տարածքների արդեն իսկ խիտ կառուցապատված լինելու հանգամանքը, նախատեսվում է կառուցել մեկ բազմաբնակարան շենք և մեկ հասարակական նշանակության շինություն /երկու բազմաբնակարան շենքի փոխարեն/՝ ստորգետնյա միասնական հարկերով:

Հաշվի առնելով նշվածը՝ տարածքի հանրային գերակա շահ ճանաչվող օտարման գոտին առաջարկվում է սահմանել մոտ 4090 քմ: Բացի այդ Հայաստանի Հանրապետության կառավարության  2017 թվականի օգոստոսի 31-ի նիստի N 37-24 արձանագրության որոշման ընդունման պահին հողամասի 1քմ կադաստրային արժեք սահմանված է եղել 60.000 ՀՀ դրամ, իսկ ներկայումս այն կազմում է 330.000 ՀՀ դրամ, որը ևս լրացուցիչ ֆինանսական բեռ է ձեռքբերող կազմակերպության համար:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Քննարկվել է ՀՀ-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը․ Պապիկյանը հանդիպել է Վոտրենի հետ


    Գեղարքունիքի մարզում զենք-զինամթերք է հանձնվել


    Երեք պահեստազորայինների դանակաhարnւթյան պատճառը «արայով» դիմե՞լն է եղել. մանրամասներ


    Դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդարացվել է


    Արցախցիների նկատմամբ այս ատելության խոսքին հանրությունն արժանի պատասխան տվեց. Աշոտ Ղուլյան


    Ֆրանսիայում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը


    ՏԿԵ նախարարը առաջարկել է նոր ավիաուղիներ դեպի Ղազախստան և Վրաստան


    Լեհաստանի վարչապետը Մերձավոր Արևելքում հակամարտության նոր էսկալացում է կանխատեսում


    ԱՄՆ-Իսրայել ռմբակոծության հետևանքով Իրանում հայ համայնքն այսօր առաջին զոհն է ունեցել


    Խոր վշտnվ տեղեկացանք մեր հարգարժան գործընկեր Արա Այվազյանի հոր՝ Հենրի Այվազյանի մшհվան մասին․ «Առաջարկ Հայաստանին»

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]