Foto

Տոյվո Կլաարը կարևոր է գնահատել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վաշինգտոնյան հանդիպումը

Երեկ Վաշինգտոնում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ կարևոր հանդիպում։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում նշել է Հարավային Կովկասում ու Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Նա հուսադրող է գնահատել, որ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներգրավված են երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առարկայական գործընթացում։