Foto

Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը հավանություն չի տվել Ադրբեջանի հետ ստորագրած միջազգային համաձայնագրին

Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը (երկրի խորհրդարանի ստորին պալատը), ի նշան Հայաստանի հետ համերաշխության, հավանություն չի տվել Ադրբեջանի հետ ստորագրած միջազգային համաձայնագրին: Ըստ իսպանական El Confidencial-ի՝ 2021 թվականի դեկտեմբերին Մադրիդում ստորագրված համաձայնագիրը ենթադրում էր Ադրբեջանի հետ գաղտնի տեղեկատվության փոխանակում և այդ տեղեկատվության պաշտպանություն: Այդ համաձայնագիրն այլևս չի գործի: