Foto

Թուրքիան թույլ չի տվել ռուսական ռազմանավերին մտնել Սև ծով

ՌԴ խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերը փետրվարի սկզբից սպասում էին թուրքական իշխանություններից թույլտվություն Բոսֆորը անցնելու համար, որպեսզի մտնեն Սև ծով, սակայն Անկարան դա թույլ չի տվել անել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Վարյագ» և «Ադմիրալ Տրիբութս» նավերը վերջին օրերին նկատել են նոյեմբերի 6-ին Սինգապուրի նեղուցում, Վլադիվոստոկում իրենց տեղակայման վայր շարժվելիս։ Սևծովյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի մոնիտորինգի խմբի ղեկավար Անդրեյ Կլիմենկոյի տվայլենրով նավերը փետրվարի 2-ից  Միջերկրական ծովում էին և պատրաստվում էին Սև ծովում տեղակայման և ուկրաինական տարածքի վրա հարձակման, սակայն ՌԴ-ն այդպես էլ չկարողացավ դրանք ներգրավել ռազմական գործողություններում։

 Էմմա Չոբանյան