Տեղի է ունեցել ԵՏՀ-ի հետ փոխգործակցության հարցերով ԱՏԳ ինտեգրացիոն խորհրդի նիստը:
Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների բիզնես համայնքի և պետական մարմինների ներկայացուցիչներ:
Իր ելույթում ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով կոլեգիայի անդամ Արզբեկ Կոժոշևը նշել է ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում ԵԱՏՄ երկրների տրանսպորտային համալիրների աշխատանքի առանձնահատկությունները և կոչ արել համատեղ բացահայտել լոգիստիկ գործընթացների «ցավոտ կետերը», քննարկել դրանք և գտնել հնարավոր լուծումներ։
Նա նաև ներկայացրել է 2027–2029 թվականների համար համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման «ճանապարհային քարտեզի» նախագծի մշակման ընթացքը։
«Կարծում եմ՝ նոր փաստաթուղթը պետք է լինի համակարգային՝ հաշվի առնի գլոբալ փոփոխությունները, և միաժամանակ լուծի տրանսպորտային համալիրների օպտիմալացման և թվայնացման, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև բեռնահոսքերի ներգրավման խթանման խնդիրները», — նշել է ԵՏՀ ներկայացուցիչը։









