ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գծով իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար 2023 թ. ֆինանսական փաստաթղթով նախատեսված է հատկացնել 648 մլրդ 453,5 մլն դրամ: 2022 թ. ճշտված բյուջեով նախատեսվում էր, որ այս տարվա ընթացքում պետք է ֆինանսավորվեն 589 մլրդ 860 մլն դրամի ծրագրեր, իսկ 2021 թ. փաստացի ծախսերը կազմել են 619 մլրդ 786,1 մլն դրամ: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով գալիք տարվա ֆինանսական հատկացումները՝ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
2022 թ. համեմատ 2023 թ. հատկացումներն աճել են 11,9 տոկոսով կամ 68,7 մլրդ դրամով. այս մասին հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
2023 թգ հունվարի մեկից նվազագույն աշխատավարձը 68,000 դրամից նախատեսվում է դարձնել 75,000 դրամ:
«Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրով նախատեսվել է 51 մլրդ 296 մլն 177 հազար դրամ, ինչը 2022 թ. համեմատ ավելի է 63,2 տոկոսով: 2023 թ. էականորեն կավելանան մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի գծով ծախսերը: 2023 թ. համար այս միջոցառման գծով ծախսերը կանխատեսվում են 20 մլրդ 350 մլն դրամի չափով:









