Foto

«Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում ապամոնտաժման աշխատանքներ կիրականացվեն

«Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում ապամոնտաժման աշխատանքներ կիրականացվեն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

«Հարգելի՛ քաղաքացիներ, նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ից 15։30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ տարածքում իրականացվելու են ցորենի պահեստարանների ապամոնտաժման աշխատանքներ:

Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրության մեջ: