Նոյեմբերի 5-ին Երևանում նախատեսված է ընդդիմության
հանրահավաքը։ Ինչպես ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, այն հաջորդում է Արցախի
հանրահավաքին և պատասխան քայլ է։ Ըստ Սաղաթելյանի՝ այն միասնության հանրահավաք է։ Արդյո՞ք
այդ միասնությունը Արցախից Հայաստան կբերի այնտեղի ցույցի մասնակիցներին։ Այս և այլ հարցեր
Vesti.am-ն ուղղել է Արցախի ԱԺ պատգամավոր
Մետաքսե Հակոբյանին։
-
Տիկի՛ն Հակոբյան,
մասնակցելո՞ւ եք վաղը Երևանում հրավիրված հանրահավաքին։
-
Անձամբ՝ ոչ։ Ներկա կլինեն մեր ընկերները, գործընկերները։ Հատուկ
խմբեր կամ պատրաստություն չկա, որ գան, մասնակցեն։ Այն մարդիկ, ովքեր Երևանում են կամ
ժամանակաորապես ապրում են այդդեղ, նրանք կմասնակցեն իրենց ցանկությամբ։
-
Ընդդիմությունը
հայտարարեց, որ այդ հանրահավաքն իրենց պատասխան քայլն է՝ Արցախի հանրահավաքից հետո։
Ինչպե՞ս եք գնահատում։
-
Միանշանակ ողջունելի է։ Երբևիցե մենք չեն դիտարկում հայի տարբեր
տեսակներ: Մեզ համար կապ չունի, թե որտեղ է հայը՝ Արցախում, Հայաստանում, թե Սփյուքում։
Իհարկե Հայաստանում և Արցախում ապրող հայերի անելիքներն ավելի շատ են և, այդ առումով, պատասխանատվությունն է ավելի մեծ։ Անկախ նրանից, թե մենք որտեղ ենք՝ մեր բոլոր դժգոհություններն
ու կարմիր գծերը միասին ենք դնում և դա մեկ է։ Վայրը կապ չունի, իհարկե, խորհրդանշական
էր Արցախում տեղի ունեցածը։ Մենք արդեն իսկ մեր պահվածքով, մեր վերաբերմունքով, մեր
հայտարարություններով մեր աջակցությունը հայտնել ենք այն առումով, որ դեմ ենք այն քայլերին,
որ այսօր անում է Հայաստանի գործող իշխանությունը, քանի որ դրանք մեզ կանգնեցրել են
գոյաբանական վտանգի առջև։
-
Կարո՞ղ ենք Արցախում
տեղի ունեցած հանրահավաքը կապել Սոչի հանդիպման հետ։ Դիտարկենք նաև այն, որ Արցախում
ընդունված հայտարարության մեջ ՀՀ իշխանություն բառն անգամ օգտագործած չէր։
-
Կապել մեկ օրվա կամ մեկ գործողության հետ, կարծում եմ, չարժե։
Այս պահը գնալով այնքան է հասունացել, որ ամեն բացվող օրվա հետ մարդկանց մի ստվար զանգված
հասկանում է, որ այլևս այսպես ուղղակի հնարավոր չէ ապրել։ Այն բանկցողները, որ հիմա
ունենք, երկու տարբերակ կա՝ կա՛մ իրենք համագարծակցում են մեր թշնամու հետ և գործակալական
ցանց են ստեղծել Հայաստանում և ինչու ոչ, նաև Արցախում, կամ էլ տգետ են, թույլ են,
անկարող են։ Երկու դեպքում էլ իրենք անընդունելի են։ Կամ պետք է ժողովրդի պահանջները
կարողանան կատարել, կամ էլ թողնեն ու գնան։ Մենք արդեն օրերի հաշվարկի խնդիր ունենք։
Սա կուտակվածի պոռթկումն էր՝ վստահ եմ, որ Հայասանում էլ է այդպես լինելու։
-
Ի՞նչ ակնկալիք ունեք
վաղվա հանրահավաքից։
-
Տեսնել մեր ազգի միասնականությունը։ Դա ամենակարևորն է։ Այն՝
ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին Արցախում, մենք չգիտեինք ինչպիսի արդյունք
կունենար, բայց ամսիների տքնաջան աշխատանքն արդյունք տվեց։ Երկար ժամանակ բոլորս աշխատում
էիք այդ պառակտումը վերացնելու ուղղությամբ։ Մեծ հույսեր ունեմ, որ վաղը այդ նույն
բանը մենք կտեսնենք ՀՀ-ում՝ որ ազգը միասնական է, անհանգստացած է այս գոյաբանական խնդիրներից
և պատրաստ է պայքարել։ Առաջնային խնդիրը ոչ թե իշխանությունից ազտվելն է, այլ՝ պարտադրելը։
Այ երբ, որ այդ պարտադրանքը չեն ընդունի, այդտեղ ժողովուրդն անելիք չունի, իրենք իրենց
կամքով են հեռանալու։ Կարևորը միասնականություն է և ոչ թե իշխանությունից ազատվելու,
այլ՝ միասնական պահանջներ ձևակերպելու և հետևոորղական լինելու դրանց արդյունքը գրանցելու
համար։ Ես այսպես եմ պատկերացնում վաղվա Երևանի հանրահավաքը և գիտակցում եմ, որ դա,
երևի թե, մեր փրկության վերջին շանս է լինելու։









