Foto

ԱՄՆ-ը կազատագրի Իրանը․ Թեհրանն արձագանքել է Բայդենի խոսքերին

Իրանն արդեն ազատագրվել է մի քանի տասնամյակ առաջ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Իրանն «ազատագրելու» մտադրության մասին խոսքերի, փոխանցում է IRNA-ն նոյեմբերի 4-ին։

«Իրանն ազատագրվել է 43 տարի առաջ և վճռական է կրկին ձեր գերության մեջ չմտնելու հարցում»,- հայտարարել է Ռայիսին 1979 թվականին Թեհրանում Իսլամական հեղափոխության կողմնակիցների կողմից ամերիկյան դեսպանատան գրավմանը նվիրված իր ելույթի ժամանակ:

Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը չի պատրաստվում դառնալ Վաշինգտոնի «կթան կովը», այլ կշարունակի իր պայքարը «համաշխարհային ամբարտավանության» դեմ, որի գլխավոր խորհրդանիշը ԱՄՆ-ն է:

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Բայդենը նախընտրական հանրահավաքի ժամանակ խոստացել է «ազատագրել» Իրանը։

«Մի անհանգստացեք, նենք պատրաստվում ենք ազատագրել Իրանը։ Նրանք իրենց ազատ կարձակեն արդեն շատ շուտով», – հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Ընդ որում, նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ։